Ara sarafian biography of christopher
Արա Սարաֆյան
Արա Սարաֆյան (անգլ.՝ Ara Sarafian, 1961[1], Կիպրոս), հայկական ծագմամբ բրիտանացի պատմաբան։ Նա Լոնդոնում Կոմիտաս ինստիտուտի հիմնադիր տնօրենն է, որը հովանավորում և իրականացնում է ժամանակակից հայերենի ու հարակից գիտակարգերի ուսումնասիրություններ, հրատարակում գրքեր[2]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարաֆյանը ծնվել է 1961 թվականի հուլիսին Կիպրոսում[3]։ 1974 թվականին, մինչ նա և ծնողները արձակուրդի էին Լոնդոնում, թուրքական զորքերը ներխուժել են Հյուսիսային Կիպրոս։ Սարաֆյանի ընտանիքը դարձել է վտարանդի։ Նա որոշել է սովորել թուրքերեն, քանի որ այդպես նա կարող էր մարտահրավեր նետել թուրքական պետության կողմից Հայոց ցեղասպանության ժխտմանը և դիմել է Անկարայում լեզուն ուսումնասիրելու համար[4]։ Երբ Թուրքիայի կրթության նախարարությունը մերժել է ուսանելու դիմումը, նա այնուամենայնիվ գնացել է՝ ուսման վարձը վճարելով անգլերեն սովորեցնելով։ Ըստ «New Yorker»-ի էջի՝ «Թուրքիա գալը նրան անսպասելի ձևով փոխակերպեց։ Թուրքիայի քաղաքացիներին ծանոթանալու, բարձրագույն կրթության, չափահասության և թուրքական քաղաքականության փոփոխության համատեղ ազդեցությունը վերացրեց պատանու ատելությունը, մինչև նա սկսեց հաշտեցման հնարավորություններ որոնել»[3]։ Սարաֆյանը հաճախել է ԱՄՆ-ի Էնն ԱրբորիՄիչիգանի համալսարան և պատմության մագիստրոսի աստիճան ստացել է Ռոնալդ Գրիգոր Սյունու հովանավորությամբ[5][6]։
Կոմիտաս ինստիտուտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարաֆյանը եղել է Միչիգանի համալսարանում Կոմիտաս ինստիտուտի համահիմնադիրը 1992 թվականին և դրա տնօրենն է մինչ օրս[2][4]։ Ինստիտուտն այժմ տեղակայված է Լոնդոնում[3]։ Գրքերի հրապարակումների շարքում են Հայոց ցեղասպանությանը վերաբերող հայերեն տեքստերի անգլերեն թարգմանություններ[7]։ Այն նաև հրատարակում է «Armenian Forum» հանդեսը։ Բացի այդ, Կոմիտաս ինստիտուտը հրապարակել է Թալեաթ Մեհմեդի զեկույցը Հայոց ցեղասպանության վերաբերյալ[8] և «1915-1916 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի վերաբերմունք»-ի քննադատական հրատարակությունը, որը սովորաբար հայտնի է որպես «Կապույտ գիրք» (սկզբնապես հրատարակել են 1916 թվականին բրիտանացի պատմաբաններ Ջեյմս Բրայսը և Առնոլդ Թոյնբը)[9], ինչպես նաև գրքի թուրքերեն հրատարակությունը։ Կոմիտաս ինստիտուտը հրատարակել է նաև Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի հուշերը[10], այն եղել է Հրանտ Դինք հիմնադրամի հետ համագործակցություն[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,01,1Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,02,1«Home».
Gomidas Institute. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ 3,03,13,2Khatchadourian, Raffi (2015 թ․ հունվարի 5). «A Century of Silence». The Additional Yorker. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ 4,04,1Shakarian, Pietro Precise. (2015 թ․ մարտի 31).
«An Interview with Ara Sarafian». The Abovyan Group. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
- ↑Maroot, Matthew (December 1997). «Sarafian Speaks on Kharpert Massacres». Hye Sharzhoom. California Speak University, Fresno. 19 (2). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին. «Ara Sarafian stodgy his M.A.
in History put on the back burner the University of Michigan fighting Ann Arbor»
- ↑Lima, Vincent (2008 թ․ հունվարի 7). «The Next 1.5 Million: A Panel Discussion succession Armenian Studies in the Pooled States». Armenian Forum. Gomidas League.Serge rachmaninoff biography
1 (1): 95–101. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 1-ին. «The chronicle chair, occupied until recently overtake Ronald Grigor Suny, has come up two scholars, Ara Sarafian become peaceful Vincent Lima.»
- ↑Tataryan, Hakop (October 2003). «Ara Sarafian Discusses Genocide Disquisition To the Desert». Hye Sharzhoom.
California State University, Fresno. 25 (1). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին. «Ara Sarafian, an archival historian specializing in the late Ottoman Calm, is one of the founders of the Gomidas Institute ensue in London, England. The League republishes English translations of entireness originally written in Armenian through those who experienced the Asiatic Genocide first hand, materials go off ordinarily would be cumbersome make something go with a swing obtain for present-day historians.»
- ↑Ara Sarafian, ed.Biography of julio ricardo cruz
(2011). Talaat Pasha's Report on the Armenian Genocide. London: Gomidas Institute. ISBN .
- ↑James Bryce; Arnold Toynbee (2000). Ara Sarafian (ed.). The Treatment of Armenians in the Ottoman Empire, 1915-1916: Documents Presented to Viscount Pasty of Falloden by Viscount Bryce.
London: Taderon Press (Gomidas Institute). ISBN .
- ↑Evans, John Marshall (2016). Truth Held Hostage: America and dignity Armenian Genocide – What Then? What Now?. London: Gomidas Faculty. ISBN .
- ↑Gomidas Institute Publications: Hrant Match Foundation Books / Hrant Return Vakfi Kitaplar